Ժամանակակից գլոբալացված տնտեսության մեջ հայկական բիզնեսի հաջողությունը մեծապես կախված է մատակարարման շղթաների անխափան և էֆեկտիվ աշխատանքից: Եվրոպան եղել և մնում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկը, որտեղից ներմուծվում են բարձրորակ սարքավորումներ, հումք, դեղորայք, հագուստ և սպառողական ապրանքներ։ Սակայն, դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար լոգիստիկայի ճիշտ կազմակերպումը ռազմավարական նշանակություն ունի:
Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կազմակերպել բեռնափոխադրումները Եվրոպայից և Չինաստանից արագ, անվտանգ և առավելագույնս սեղմ ժամկետներում:
Ամբողջական և հավաքական (կոնսոլիդացվող) բեռներ․ ո՞րն ընտրել
Ներմուծման ծավալներից կախված՝ բիզնեսներին անհրաժեշտ են տարբեր լոգիստիկ մոտեցումներ։ Այստեղ հիմնական լուծումները երկուսն են.
-
Ամբողջական բեռներ (FCL – Full Container Load / FTL – Full Truck Load): Եթե Ձեր ապրանքի ծավալը բավարար է ամբողջական կոնտեյներ կամ բեռնատար լցնելու համար, սա ամենաուղիղ և արագ տարբերակն է: Ապրանքը բարձվում է անմիջապես գործարանից և առանց միջանկյալ կանգառների ու վերաբեռնումների ուղևորվում է Հայաստան:
-
Հավաքական բեռներ և Գրուպաժ (LCL – Less than Container Load / LTL): Փոքր և միջին բիզնեսների համար, որոնք պատվիրում են փոքր խմբաքանակներ, ամբողջական կոնտեյներ վարձելը տնտեսապես ձեռնտու չէ։ Այս դեպքում օգնության է հասնում կոնսոլիդացիան կամ գրուպաժը: Տարբեր հաճախորդների փոքր բեռները հավաքվում են Եվրոպայի հիմնական լոգիստիկ հանգույցների պահեստներում, միավորվում են մեկ ընդհանուր կոնտեյների կամ մեքենայի մեջ, և դուք վճարում եք միայն Ձեր բեռի զբաղեցրած ծավալի (խորանարդ մետրի) կամ քաշի համար:
Լոգիստիկ աշխարհագրությունը. Եվրոպական հանգույցներ
Եվրոպայից ապրանքների արդյունավետ ներմուծման համար առանցքային է ճիշտ տրանսպորտային միջանցքների ընտրությունը: Մեր լոգիստիկ ցանցը ներառում է Եվրոպայի խոշորագույն նավահանգիստներն ու տրանսպորտային հանգույցները.
-
Ռոտերդամ (Նիդերլանդներ) և Համբուրգ (Գերմանիա). Հյուսիսային Եվրոպայի գլխավոր դարպասները, որոնք հարմար են ամբողջ աշխարհից եկող բեռների հոսքերը կառավարելու համար:
-
Անտվերպեն (Բելգիա). Խոշորագույն քիմիական և արդյունաբերական ապրանքների հանգույց:
-
Ջենովա (Իտալիա) և Մարսել (Ֆրանսիա). Հարավային Եվրոպայի ռազմավարական կետերը, որոնք ապահովում են արագ ծովային կապ դեպի Սև ծովի ավազան:
Ռազմավարական ուղի. Դեպի Հայաստան Փոթի նավահանգստով
Եվրոպական երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան և այլն) եկող ծովային կոնտեյներների, ինչպես նաև մուլտիմոդալ (համակցված) փոխադրումների համար ամենաարդյունավետ երթուղին անցնում է Վրաստանի Փոթի նավահանգստով:
Բեռնարկղերը եվրոպական նավահանգիստներից ծովով հասնում են Փոթի, որտեղ իրականացվում է արագ բեռնաթափում և փաստաթղթային ձևակերպում։ Փոթիից դեպի Հայաստան ցամաքային ճանապարհը (բեռնատարներով կամ երկաթգծով) տևում է ընդամենը մի քանի ժամ: Սա թույլ է տալիս խուսափել երկար ցամաքային սահմանային հերթերից և զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը:
Կապը Ասիայի հետ. Ներմուծում Չինաստանից
Չնայած Եվրոպան մնում է առաջնահերթություն, շատ հայկական բիզնեսներ իրենց արտադրական շղթաները կապում են նաև Ասիայի հետ: Չինաստանի խոշորագույն նավահանգիստներից, ինչպիսիք են Շանհայը (Shanghai), Նինբոն (Ningbo), Շենժենը (Shenzhen) և Ցինդաոն (Qingdao), մենք նույնպես կազմակերպում ենք ինչպես ամբողջական, այնպես էլ հավաքական բեռների կոնսոլիդացիա՝ դրանք նույնպես ուղղելով դեպի Փոթի նավահանգիստ՝ ապահովելով գլոբալ լոգիստիկ ամբողջականություն:
Ինչու՞ ընտրել պրոֆեսիոնալ լոգիստիկ լուծումներ
Եվրոպայից ապրանքներ ներմուծելիս սխալները կարող են թանկ արժենալ՝ դառնալով տուգանքների կամ ապրանքի ուշացման պատճառ: Վստահելով ձեր լոգիստիկան մասնագետներին՝ դուք ստանում եք.
-
Օպտիմալ ծախսեր. Գրուպաժ համակարգի շնորհիվ դուք չեք գերավճարում դատարկ տարածության համար:
-
Պահեստավորում և վերահսկողություն. Ապրանքների անվտանգ կոնսոլիդացիա եվրոպական պահեստներում:
-
Փաստաթղթային աջակցություն. Մաքսային ձևակերպումների և EX1/T1 տարանցիկ փաստաթղթերի արագ պատրաստում:
Անկախ նրանից, թե Ձեզ անհրաժեշտ է ներմուծել մեկ ծանրոց Իտալիայից, թե տասնյակ կոնտեյներներ Գերմանիայի և Չինաստանի նավահանգիստներից, Փոթիի ռազմավարական ուղիով մենք կապահովենք Ձեր բիզնեսի անխափան աճը:
