Բեռնատարների տեսակները, չափերը և տարողունակությունը / թույլատրելի բարձման քաշը

Բեռնափոխադրումը բեռնատարներով ստեղծվել է, որպեսզի հնարավոր լինի մեծ հեռավորություններից համեմատաբար մեծ քանակությամբ բեռներ առաքել հնարավորինս կարճ ժամանակահատվածում : Սկզբում բեռնատար բառը նշանակում էր մեծ զամբյուղ բեռների տեղափոխման համար: Այսօր ունիվերսալ տրանսպորտային միջոցը նախատեսված է խոշոր քանակությամբ ապրանքների փոխադրման համար: Ունիվերսալ տրանսպորտային հզորությունը թույլ է տալիս բարձել մինչեւ 24 տոննա բեռ: Բեռնատարների չափերը, կախված տեսակից իրենցից ներկայացնում են բեռնախցիկ, որն ունի 55-ից մինչեւ 120 մ3 տարողություն և թույլ է տալիս տեղափոխել բեռներ անկախ չափսրից: Դրան նպաստում են նաև բեռնաթափման հնարավորությունը բեռնիչ-ի օգնությամբ, որն այժմ առաջարկում է բազմաթիվ տրանսպորտային ընկերություններ:

Տենտային բեռնատար (Եվրոտենտ)

Եվրոտենտը ունիվերսալ բեռնատար է, որը սովորաբար օգտագործվում է 20 տոննա բեռ տեղափոխելու համար: Կիսակցորդի կառուցվածքը (Եվրոտենտ) հնարավորություն է տալիս իրականացնել բարձումներ մեքենայի կողքերից, վերևից և ետնամասից: Այս առանձնահատկության շնորհիվ կիսակցորդը համարվում է առավել տարածված և առավել պահանջվածներից մեկը բոլոր բեռնափոխադրման տեսակներում` քաղաքային, միջքաղաքային և միջազգային: Այս տեսակն օգտագործվում է գրեթե բոլոր տեսակի բեռների համար:
Ստանդարտ տարողունակությունը կազմում է 33 եվրո պալետ:

Եվրոտենտ տերմին է, որը նշանակում է բեռնատար մեքենա, որը ունի կիսակցորդ և ներքոնշյալ չափերը՝

երկարություն լայնություն բարձրություն Ծավալը Տարողունակությունը
13,6 մ 2,45 մ 2,45 մ 82 մ 3 20-24 տոննա

Իզոթերմ բեռնատարը նախատեսված է այնպիսի բեռների բեռնափոխադրման համար, որոնք չեն պահանջում խստորեն պահպանել ջերմաստիճանը: Իզոթերմը միայն պահպանում է բեռի նախնական ջերմաստիճանը կարճ ժամանակում և չի կարող պահպանել ջերմաստիճանը անփոփոխ երկարատև հեռավորության վրա, երկարատև փոխադրման ժամանակաընթացքում: Երկար հեռավորության վրա տրանսպորտի համար անհրաժեշտ է օգտագործել սառնարանային բեռնատար:

Սառնարանը (սառնարանային կիսակցորդը)` բեռնատար է, որը ունի սառնարանային սարքավորում, որը կարող է պահպանել ջերմաստիճանը բեռնատարի ներսում + 12 ° C-ից մինչև 20 ° C ներառյալ:
Սառնարանների օգտագործումն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի պահպանել բեռի պահեստավորման և տեղափոխման ընթացքում պահանջվող ջերմաստիճանի և խոնավության որոշակի սահմանված ռեժիմներ:
Կիսակցորդ-սառնարանը հանդիսանում է շարունակական սառնարանային շղթայի անհրաժեշտ մասը, պահպանելով բեռների տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, երբ այն տեղափոխվում է մեկ կետից մյուսը: Սառնարանների կարևորությունը հատկապես մեծ է այն տարածքների համար, որոնք ունեն զգալի հեռավորություններ սառեցման կամ սառեցում պահանջող ապրանքների տեղափոխման, պահպանման կամ սպառման համար:
Ի տարբերություն իզոթերմ կիսակցորդի ջերմամեկուսացված խցիկի, սառնարանային կցորդները ունեն սառնարանային համակարգ ցածր ջերմաստիճանի ավտոմատ պահպանման ռեժիմով: Սառնարանների դասակարգում: Կախված ջերմաստիճանային պայմաններից դատարկ խցիկի ներսում (խցիկից դուրս գտնվող արտաքին միջավայրում + 30 ° C- ից մինչև 30 ° C) և օգտագործման նպատակով սառնարանային կիսակցորդները բաժանված են հետևյալ դասերի`

Սառնարանի դասակարգում Ջերմաստիճանի պայմանները
Դաս A սկսած +12°C մինչև 0°C
Դաս B սկսած +12°C մինչև -10°C
Դաս C սկսած +12°C մինչև -20°C
Դաս D պակաս կամ հավասար +2°C
Դաս E պակաս կամ հավասար -10°C
Դաս F պակաս կամ հավասար -20°C

Սառնարանային ագրեգատի աշխատանքը պետք է ապահովի անհրաժեշտ ջերմաստիճանը կիսակցորդի խցիկի ներսում առնվազն 12 ժամվա ընտացքում, առանց լրացուցիչ պահպանման պայմանների: Հետևյալ դասակարգումը ներկայացված է ATR Europe- ի արագ փչացող ապրանքների տեղափոխման եվրոպական կանոններով:
Սառնարանների հավաստագրումը (սերտիֆիկացումը) ) արտադրվում է համապատասխան ATP նորմերի ընդունված Ժնևի համաձայնագրում 01.09.1970թ. Միջազգային փոխադրման շուտ փչացող սննդամթերքի և հատուկ այս տեսակ բեռներ տեղափոխող բեռնտարների մասին: Ընդունված նշումներ FRC, FRB, FRA, FNA, սառնարաններ համապատասխան դասերն են C, B, A ուժեղացված մեկուսացված խցիկով և A դասի նորմալ մեկուսացմամբ:
Առավել տարածված և ճանաչված սառնարանային կիսակցորդի տեսակն է FRC դասը:
Գործարանի փորձարկումների հիման վրա եվրոպական մեքենաների, որոնք արտադրում են սառնարանային կիսակցորդներ ATR վկայագիր են տալիս վեցամյա ժամկետով: Շահագործման ընթացքում, երբ սառնարանային կիսակցորդները համապատասխանում են տեխնիկական պահանջներին և բարեհաջող անցնում են թեսթավորումը, հավաստագիրը կարող է երկարաձգվել ևս երեք տարով երեք անգամ: ATP հավաստագիրը մակնշմամբ անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի օգտագործել կիսակցորդը Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և ԵՄ-ում:

Կոշտ բեռնատարը համարվում է ոչ ստանդարտ, քանի որ վերին և կողային բարձման հնարավորությունները բացակայում են, այդ իսկ պատճառով հազվադեպ է օգտագործվում:

infopic1
ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին 9,84 մ 2,42 մ 2,32 մ
Քաշը
Տարողունակությունը 14 – 18 տ
Ծավալը 55 մ3

infopic2
ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին 12,26 մ 2,42 մ 2,32 մ
արտաքին 12,5 մ 2,55 մ 4 մ
Քաշը 7,5 տ
Տարողունակությունը 20 – 24 տ
Ծավալը 68 մ3

infopic3

ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին 13,6 մ 2,45 մ 2,45 մ
Քաշը
Տարողունակությունը 20 – 24 տ
Ծավալը 82 մ3

infopic4
ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին 13,62 մ 2,48 մ 2,52 մ
արտաքին 13,7 մ 2,55 մ 4,0 մ
Քաշը
Տարողունակությունը 20 – 24 տ
Ծավալը 85 մ3

infopic5
ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին 13,6 մ 2,45 մ 2,60 մ
Քաշը
Տարողունակությունը 20 – 24 տ
Ծավալը 90 մ3

Ջումբո /Ջամբո

Տենտային կիսակցորդ մեծ տարողունակությամբ, որը հնարավոր է դառնում «Г-ատիպ հատակի և կիսակցորդի փոքրացված ակերի տրամագծի շնորհիվ: Տարողունակությունը մինչև 24 տոննա: Ծավալը 96-125 մ3:

infopic6
ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին 13,8 մ 2,45 մ 2,45-3,0 մ
Քաշը
Տարողունակությունը 20 – 24 տ
Ծավալը 96 մ3

Ավտոգնացքը բեռնատար մեքենա է, որը թույլ է տալիս տեղափոխել մաքսիմալ ծավալով (110-120 մ3) բեռ ընդհանուր ճանապարհների վրա, առանց հատուկ թույլտվությունների: Ավտոգնացքը ի տարբերություն տենտի բաղկացած է ավտոմեքենայից և կցորդից միևնույն կամ տարբեր ծավալի ու տարողունակության, դա կախված է տվյալ կոնկրետ մեքենայի նախագծման առանձնահատկություններից: Ընդհանուր հատկանիշը մնում է 120/110 մ3/20տ:

infopic7
ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին կիսակցորդ 7,1 մ 2,45 մ 2,95 մ
ներքին կցորդ 8,0 մ 2,45 մ 3,0 մ
Քաշը
Տարողունակությունը
Ծավալը 110 մ3

infopic8
ՉԱՓՍԵՐԸ երկարություն լայնություն բարձրություն
ներքին կիսակցորդ 8,0 մ 2,45 մ 2,95 մ
ներքին կցորդ 8,0 մ 2,45 մ 3,0 մ
Քաշը
Տարողունակությունը
Ծավալը 120 մ3

Ձեր հուսալի   բեռնափոխադրողը ՝   +374 99 84 37 11

Ձեր հուսալի բեռնափոխադրողը ՝ +374 99 84 37 11