Բեռնափոխադրումը բեռնատարներով ստեղծվել է, որպեսզի հնարավոր լինի մեծ հեռավորություններից համեմատաբար մեծ քանակությամբ բեռներ առաքել հնարավորինս կարճ ժամանակահատվածում:
Սկզբում «բեռնատար» բառը նշանակում էր մեծ զամբյուղ բեռների տեղափոխման համար: Այսօր ունիվերսալ տրանսպորտային միջոցը նախատեսված է խոշոր քանակությամբ ապրանքների փոխադրման համար: Ունիվերսալ տրանսպորտային հզորությունը թույլ է տալիս բարձել մինչև 24 տոննա բեռ: Բեռնատարները, կախված տեսակից, իրենցից ներկայացնում են բեռնախցիկ, որն ունի 55-ից մինչեւ 120 մ³ տարողություն և թույլ է տալիս տեղափոխել բեռներ` անկախ չափերից: Դրան նպաստում է նաև բեռնաթափման հնարավորությունը բեռնիչի օգնությամբ, որն այժմ առաջարկում են բազմաթիվ տրանսպորտային ընկերություններ:
Եվրոտենտը ունիվերսալ բեռնատար է, որը սովորաբար օգտագործվում է 20 տոննա բեռ տեղափոխելու համար: Կիսակցորդի կառուցվածքը (Եվրոտենտ) հնարավորություն է տալիս իրականացնել բարձումներ մեքենայի կողքերից, վերևից և ետնամասից: Այս առանձնահատկության շնորհիվ կիսակցորդը համարվում է առավել տարածված և առավել պահանջվածներից մեկը բոլոր բեռնափոխադրման տեսակների դեպքում` քաղաքային, միջքաղաքային և միջազգային: Այս տեսակն օգտագործվում է գրեթե բոլոր տեսակի բեռների համար:
Ստանդարտ տարողունակությունը կազմում է 33 եվրո֊պալետ:
Եվրոտենտ տերմինը նշանակում է բեռնատար մեքենա, որն ունի կիսակցորդ և ներքոնշյալ չափերը՝
երկարություն | լայնություն | բարձրություն | Ծավալը | Տարողունակությունը |
---|---|---|---|---|
13,6 մ | 2,45 մ | 2,45 մ | 82 մ 3 | 20-24 տոննա |
Իզոթերմ բեռնատարը նախատեսված է այնպիսի բեռների բեռնափոխադրման համար, որոնք չեն պահանջում խստորեն պահպանել ջերմաստիճանը: Իզոթերմը պահպանում է բեռի նախնական ջերմաստիճանը կարճ ժամանակահատվածում և չի կարող անփոփոխ պահել ջերմաստիճանը երկարատև փոխադրման ժամանակ: Երկար տարածություն անցնելիս անհրաժեշտ է օգտագործել սառնարանային բեռնատար:
Սառնարանը (սառնարանային կիսակցորդը)` բեռնատար է, որը ունի սառնարանային սարքավորում։ Այն կարող է պահպանել ջերմաստիճանը բեռնատարի ներսում +12°C-ից մինչև 20°C ներառյալ:
Սառնարանների օգտագործումն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի պահպանել բեռի պահեստավորման և տեղափոխման ընթացքում պահանջվող ջերմաստիճանի և խոնավության որոշակի սահմանված ռեժիմներ:
Կիսակցորդ-սառնարանը հանդիսանում է շարունակական սառնարանային շղթայի անհրաժեշտ մասը, պահպանելով բեռների տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, երբ այն տեղափոխվում է մի կետից մյուսը: Սառնարանների կարևորությունը մեծ է հատկապես այն տարածքների համար, որոնց միջև կա զգալի հեռավորություն և ապրանքների տեղափոխման, պահպանման կամ սպառման համար պահանջվում է սառեցում կամ սառը վիճակի պահպանում։
Ի տարբերություն իզոթերմ կիսակցորդի ջերմամեկուսացված խցիկի, սառնարանային կցորդներն ունեն սառնարանային համակարգ` ցածր ջերմաստիճանի ավտոմատ պահպանման ռեժիմով:
Սառնարանների դասակարգում:
Կախված օգտագործմամ նպատակից և դատարկ խցիկի ներսում ջերմաստիճանային պայմաններից (խցիկից դուրս գտնվող արտաքին միջավայրում +30°C-ից մինչև 30°C) սառնարանային կիսակցորդները բաժանված են հետևյալ դասերի`
Սառնարանի դասակարգում | Ջերմաստիճանի պայմանները |
---|---|
Դաս A | սկսած +12°C մինչև 0°C |
Դաս B | սկսած +12°C մինչև -10°C |
Դաս C | սկսած +12°C մինչև -20°C |
Դաս D | պակաս կամ հավասար +2°C |
Դաս E | պակաս կամ հավասար -10°C |
Դաս F | պակաս կամ հավասար -20°C |
Սառնարանային ագրեգատի աշխատանքը պետք է ապահովի անհրաժեշտ ջերմաստիճանը կիսակցորդի խցիկի ներսում առնվազն 12 ժամվա ընտացքում, առանց լրացուցիչ պահպանման պայմանների: Հետևյալ դասակարգումը ներկայացված է ATR Europe-ի արագ փչացող ապրանքների տեղափոխման եվրոպական կանոններով:
Սառնարանների հավաստագրումը (սերտիֆիկացումը) արտադրվում է համապատասխան ATP նորմերի ընդունված Ժնևի համաձայնագրում 01.09.1970թ. Միջազգային փոխադրման շուտ փչացող սննդամթերքի և հատուկ այս տեսակ բեռներ տեղափոխող բեռնտարների մասին: Ընդունված նշումներ FRC, FRB, FRA, FNA, սառնարաններ համապատասխան դասերն են C, B, A ուժեղացված մեկուսացված խցիկով և A դասի նորմալ մեկուսացմամբ:
Առավել տարածված և ճանաչված սառնարանային կիսակցորդի տեսակն է FRC դասը:
Սառնարանային կիսակցորդներ արտադրող գործարանի փորձարկումների հիման վրա եվրոպական մեքենաներին ATR վկայագիր են տալիս վեցամյա ժամկետով: Շահագործման ընթացքում, երբ սառնարանային կիսակցորդները համապատասխանում են տեխնիկական պահանջներին և բարեհաջող անցնում են թեսթավորումը, հավաստագիրը կարող է երկարաձգվել ևս երեք տարով` երեք անգամ: ATP հավաստագիրը մակնշմամբ անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի օգտագործել կիսակցորդը Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և ԵՄ-ում:
Կոշտ բեռնատարը համարվում է ոչ ստանդարտ, քանի որ վերին և կողային բարձման հնարավորությունները բացակայում են, այդ իսկ պատճառով հազվադեպ է օգտագործվում:
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին | 9,84 մ | 2,42 մ | 2,32 մ |
Քաշը | |||
Տարողունակությունը | 14 – 18 տ | ||
Ծավալը | 55 մ3 |
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին | 12,26 մ | 2,42 մ | 2,32 մ |
արտաքին | 12,5 մ | 2,55 մ | 4 մ |
Քաշը | 7,5 տ | ||
Տարողունակությունը | 20 – 24 տ | ||
Ծավալը | 68 մ3 |
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին | 13,6 մ | 2,45 մ | 2,45 մ |
Քաշը | |||
Տարողունակությունը | 20 – 24 տ | ||
Ծավալը | 82 մ3 |
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին | 13,62 մ | 2,48 մ | 2,52 մ |
արտաքին | 13,7 մ | 2,55 մ | 4,0 մ |
Քաշը | |||
Տարողունակությունը | 20 – 24 տ | ||
Ծավալը | 85 մ3 |
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին | 13,6 մ | 2,45 մ | 2,60 մ |
Քաշը | |||
Տարողունակությունը | 20 – 24 տ | ||
Ծավալը | 90 մ3 |
Տենտային կիսակցորդ մեծ տարողունակությամբ, որը հնարավոր է դառնում «Г-ատիպ հատակի և կիսակցորդի փոքրացված ակերի տրամագծի շնորհիվ: Տարողունակությունը` մինչև 24 տոննա: Ծավալը` 96-125 մ3:
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին | 13,8 մ | 2,45 մ | 2,45-3,0 մ |
Քաշը | |||
Տարողունակությունը | 20 – 24 տ | ||
Ծավալը | 96 մ3 |
Ավտոգնացքը բեռնատար մեքենա է, որը թույլ է տալիս տեղափոխել մաքսիմալ ծավալով (110-120 մ3) բեռ ընդհանուր ճանապարհների վրա, առանց հատուկ թույլտվությունների: Ավտոգնացքը ի տարբերություն տենտի բաղկացած է ավտոմեքենայից և կցորդից` միևնույն կամ տարբեր ծավալի ու տարողունակության, դա կախված է տվյալ կոնկրետ մեքենայի նախագծման առանձնահատկություններից: Ընդհանուր հատկանիշը մնում է 120/110 մ3/20տ:
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին կիսակցորդ | 7,1 մ | 2,45 մ | 2,95 մ |
ներքին կցորդ | 8,0 մ | 2,45 մ | 3,0 մ |
Քաշը | |||
Տարողունակությունը | |||
Ծավալը | 110 մ3 |
ՉԱՓՍԵՐԸ | երկարություն | լայնություն | բարձրություն |
---|---|---|---|
ներքին կիսակցորդ | 8,0 մ | 2,45 մ | 2,95 մ |
ներքին կցորդ | 8,0 մ | 2,45 մ | 3,0 մ |
Քաշը | |||
Տարողունակությունը | |||
Ծավալը | 120 մ3 |