Ինչպես ընտրել վստահելի բեռնափոխադրող գործընկեր՝ 5 կարևոր նշան

Միջազգային առաքումների ծավալների աճի և տարածաշրջանային փոփոխությունների պայմաններում՝ ճիշտ բեռնափոխադրող գործընկեր ընտրելն առավել քան երբևէ կարևոր է։ Ճիշտ ընտրության դեպքում Դուք խնայում եք ժամանակ, գումար և խուսափում չնախատեսված ռիսկերից։

Ահա 5 կարևոր նշան, որոնք կօգնեն Ձեզ գտնել հուսալի բեռնափոխադրող ընկերություն․

  1. Փաստաթղթերի թափանցիկություն և օրինական գործունեություն

Հուսալի բեռնափոխադրող կազմակերպությունները պետք է աշխատեն պաշտոնական պայմանագրերով, առաջարկեն մանրամասն հաշվետվություն և տրամադրեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ սկսած մաքսայինից մինչև բեռների ապահովագրություն։ Եթե կազմակերպությունը խուսափում է թղթաբանությունից՝ զգուշացե՛ք։

  1. Աշխատանքային փորձ և մասնագիտացում միջազգային փոխադրումների ոլորտում

Եթե Ձեզ անհրաժեշտ են բեռնափոխադրումներ Ամերիկայից, կամ, օրինակ, բեռնափոխադրում Եվրոպայից, ընտրեք այն կազմակերպությունները, որոնք ունեն փորձ տվյալ երթուղիներով։ Լոգիստիկ ընկերությունը պետք է ի վիճակի լինի ոչ միայն փոխադրել, այլ նաև առաջարկել բեռների հետևման ծառայություն և բեռների մաքսազերծում։

Clever (CLT) լոգիստիկ և բեռնափոխադրող ընկերությունը ծավալում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը շուրջ 14տարի, և ունի բոլոր լուծումները՝ ցանկացած պատվիրատուի պահանջներին համապատասխան։

  1. Հաճախորդների կարծիքներ և գնահատականներ

Ուսումնասիրեք ընկերության վարկանիշը։ Հաճախորդների դրական կարծիքները բեռնափոխադրող ընկերությունների մասին կարևոր ազդակ են վստահության ձևավորման հարցում։ Գովասանքներ հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է բարդ փոխադրումներին, օրինակ՝ Իսպանիա Հայաստան բեռնափոխադրում, կամ բեռնափոխադրում Դուբայից։

  1. Տեխնիկական և օպերատիվ աջակցություն

Որակյալ գործընկերները առաջարկում են ոչ միայն բեռների տեղափոխում, այլ նաև լրացուցիչ ծառայություններ՝ բեռների փաթեթավորում, առաքման վերահսկում, ինչպես նաև օպերատիվ կապ։ Ժամանակակից բեռնափոխադրումների ընկերությունները հաճախ ունեն իրենց ծառայությունները՝ բեռների հետևում իրական ժամանակում։

  1. Հստակ սակագներ

Եթե ընկերությունն առաջարկում է տրանսպորտային բեռնափոխադրումներ արտերկրից, համոզվեք, որ սակագները հստակ են և վերջնական։ Հատկապես բեռնափոխադրումներ ԱՄՆ-Հայաստան կամ բեռնափոխադրումներ Չինաստանից երթուղիներով հաճախ կարող են լինել թաքնված վճարներ։

Ճիշտ բեռնափոխադրման ծառայություններ ընտրելիս կարևոր է առաջնորդվել ոչ թե միայն գներով, այլ նաև վստահելիությամբ, պրոֆեսիոնալիզմով և տեխնիկական կարողություններով։ Հուսալի գործընկերը կօգնի Ձեր բիզնեսին՝ ապահովելով անվտանգ, արագ և վերահսկվող առաքում՝ լինի դա բեռնափոխադրում ԱՄՆ-ից, բեռնափոխադրումներ Չինաստանից, թե նույնիսկ բեռնափոխադրում Ավստրալիայից, և անկախ առաքման տեսակից՝ հավաքական բեռնափոխադրում է, թե ամբողջական բեռնափոխադրում․․․

Clever՝ Ձեր հուսալի գործընկերը ցանկացած բեռնափոխադրման ժամանակ։

Տարածել: