Լոգիստիկայի աշխարհում ամեն ինչ հաշվարկված է՝ ուղիները, ժամկետները, արժեքները, նույնիսկ՝ ռիսկերը։ Բայց երբ գործ ունենք «պրոբլեմատիկ» բեռների կամ «պրոբլեմատիկ» երկրներ հետ, դասական պլանավորումը երբեմն բավարար չէ։ Այստեղ սկսվում է լոգիստիկ ընկերության իրական մասնագիտական փորձը։
Ի՞նչ է «պրոբլեմատիկ» բեռը։
Սրանք այն բեռներն են, որոնք առանձնահատուկ մոտեցում են պահանջում՝ չափսերով, քաշով, պարունակությամբ կամ փաստաթղթային ձևակերպումներով։
Օրինակ՝ վտանգավոր նյութեր, շատ մեծ գերբեռնված տեխնիկա, արժեքավոր առարկաներ կամ շուտ փչացող ապրանքներ։ Այդ բեռների առաքումը հատուկ պայմանների կարիք ունի՝ բեռների պատշաճ փաթեթավորումից մինչև հատուկ տրանսպորտ։ Բայց երբեմն առաջին հայացքից ոչ խնդրահարույց թվացող բեռների տեղափոխումն իսկական գլխացավանք կարող է դառնալ ոչ միայն բեռնափոխադրող ընկերությունների, այլև հենց պատվիրատուների համար։ Աշխարհում կան տարածքներ, որտեղ քաղաքական իրավիճակը, տնտեսական սահմանափակումները, սանիտարական կամ մաքսային խիստ կանոնակարգերը լոգիստիկ ընկերությունների համար վերածվում են իսկական մարտահրավերի։
Օրինակ՝ պատերազմի գոտիներ, պատժամիջոցների ենթակա երկրներ, կամ պարզապես նրանք, որոնց մաքսային համակարգերը անընդհատ փոփոխությունների ենթակա են։
Ինչպե՞ս է CLT-ն լուծում այս խնդիրները․
Մեր թիմն աշխատում է միջազգային փորձ ունեցող գործընկերների հետ՝ ապահովելով ցանկացած բեռի անվտանգ և արագ առաքումը՝ անկախ նրանից, թե որտեղից և ուր է այն ուղարկվում։ Մենք հասկանում ենք ռիսկերը և ունենք համապատասխան գործիքներ՝ անվտանգ, օրինական և արագ առաքում ապահովելու համար։ Իսկ ֆորս-մաժոր իրադրությունների համակարգման մասին կխոսենք մեր մյուս բլոգում։ Լոգիստիկ ընկերությունների աշխատանքը միայն երթուղի ընտրելը չէ։ Դա խնդիրներ լուծելու արվեստ է։ Ու երբ հարցը «պրոբլեմատիկ» է՝ մեր աշխատանքը դառնում է առավել կարևոր և արժևորված։