Լոգիստիկ աշխարհում փորձառությունը հաճախ ավելի կարևոր է, քան ցանկացած նոր տեխնոլոգիա կամ գործիք։ Մասնագիտացված և փորձառու լոգիստիկ ընկերությունը ոչ միայն կարող է արդյունավետ իրականացնել բեռնափոխադրման ծառայություններ, այլև կանխատեսել հնարավոր խնդիրները՝ խուսափելով ուշացումների, վնասների և ավելորդ ծախսերի առաջացումից։
Ինչու է փորձառությունը կարևոր բեռնափոխադրումների ոլորտում
Տարիների ընթացքում կուտակված փորձը թույլ է տալիս ճիշտ գնահատել ռիսկերը՝ կապված բեռների տեղափոխման, փաթեթավորման, պահեստավորման կամ մաքսային ձևակերպումների հետ։ Որքան շատ միջազգային և ներքին նախագծեր է իրականացրել լոգիստիկ թիմը, այնքան բարձր է նրա կարողությունը ճկուն որոշումներ կայացնելու ոչ ստանդարտ իրավիճակներում։ Օրինակ, միջազգային առաքման ժամանակ, երբ հաճախ փոխվում են տարբեր երկրների մաքսային կարգավորումները կամ ճանապարհային պայմանները, միայն փորձառու մասնագետը կարող է կանխատեսել և խուսափել ձգձգումներից։ Սա հատկապես կարևոր է արագ փչացող ապրանքների կամ արժեքավոր բեռների դեպքում, երբ ցանկացած ուշացում կարող է հանգեցնել լուրջ ֆինանսական կորուստների։
Բեռների ապահովագրությունն ու փաթեթավորումը՝ որպես կանխարգելիչ միջոցներ
Բեռնափոխադրումների ընկերությունները, որոնք փորձառու են՝ միշտ խորհուրդ են տալիս ապահովագրել ուղարկվող բեռը՝ անկախ դրա տեսակից կամ ուղղությունից։ Բեռների ապահովագրությունը ոչ միայն ապահովում է ֆինանսական պաշտպանություն հնարավոր վնասի դեպքում, այլև ցույց է տալիս լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության պատասխանատվությունը։ Միաժամանակ, բեռների փաթեթավորումը ևս փորձառու մոտեցում է պահանջում։ Արժեքավոր ապրանքների ճիշտ փաթեթավորումը նվազեցնում է վնասվելու հավանականությունը փոխադրումների ընթացքում՝ լինի դա ցամաքային, օդային, թե ծովային փոխադրում։
Լավ լոգիստիկ ընկերությունը՝ վստահության երաշխիք
Ընտրելով փորձառու լոգիստիկ ընկերություն, դուք ոչ միայն պատվիրում եք բեռների առաքում, այլև վստահում եք բարդ գործընթացների ամբողջ շղթան՝ նախագծումից մինչև բեռների վերջնական առաքում։ Այդ ընթացքում լոգիստիկ ընկերությունը հոգ է տանում մաքսային փաստաթղթերի, բեռների տեղափոխման, ապահովագրության, և ճիշտ փաթեթավորման մասին՝ ապահովելով հստակություն և կանխատեսելիություն:
Փորձառությունը՝ լոգիստիկայի բնագավառում, բառացիորեն նշանակում է՝ խնդիրները կանխատեսել նախքան դրանց ծագելը։ Այդ է պատճառը, որ երկարաժամկետ հաջողությունն այս ոլորտում կախված է ոչ միայն տեխնիկայից, այլ նախևառաջ՝ մարդկանց գիտելիքներից և փորձից։
CLT ընկերությունն ունենալով շատ մեծ փորձ(14տարի)՝ որպես լոգիստիկ ընկերություն, առաջարկում է իր հմտություններն և գրագետ մոտեցումը՝ Ձեր բեռների ապահով և արագ առաքման հարցում։