Ներմուծումը բիզնեսի ընդլայնման հիանալի հնարավորություն է, սակայն այն հաճախ ուղեկցվում է տարբեր տեսակի ռիսկերով։ Այս հոդվածում ներկայացնում ենք ներմուծողի հիմնական ռիսկերը և առաջարկում ենք դրանք կառավարելու մի շարք լուծումներ՝ լոգիստիկայի միջոցով։
- Իրավական և մաքսային ռիսկեր
Ապրանքների ներմուծումը ենթադրում է համապատասխանություն մաքսային կարգավորումներին և օրենսդրական ակտերին։ Փաստաթղթերի ոչ պատշաճ լրացումը կարող է առաջ բերել տույժեր, բեռների ձգձգված առաքում կամ նույնիսկ մերժում։ Ինչպե՞ս է աջակցում CLT-ն` որպես լոգիստիկ ընկերություն Ունենալով միջազգային բեռնափոխադրումների մեծ փորձառություն CLT-ն ապահովում է փաստաթղթերի պատշաճ պատրաստում և մաքսային ընթացակարգերի ճիշտ կատարում՝ նվազեցնելով իրավական սխալների հավանականությունը։
- Տրանսպորտային ռիսկեր
Ճանապարհին ապրանքները կարող են վնասվել, կորել կամ ուշանալ։ Սրա արդյունքում բիզնեսը կրում է ֆինանսական կորուստներ և գրանցում հաճախորդների վստահության անկում։ CLT֊ի կողմից առաջարկվող լուծումը. Մեր փորձառու թիմն ապահովում է բեռների ճիշտ փաթեթավորում, բեռների փոխադրման վերահսկողություն և բեռների ապահովագրություն, ինչը նվազեցնում է հնարավոր վնասները։
- Տնտեսական և արժութային ռիսկեր
Արտարժույթի տատանումները և միջազգային շուկայի անկայունությունը կարող են ազդել ապրանքի ինքնարժեքի վրա։ Լոգիստիկ ընկերության օգնությամբ այս ռիսկերի կառավարումն ունի հետևյալ տեսքը՝ CLT-ն կարող է նախապես պլանավորել մատակարարման ցիկլերը և ընտրել տրանսպորտային բեռնափոխադրումների առավել կայուն ուղղություններ՝ նվազեցնելով արտաքին փոփոխություններից բխող ազդեցությունը։
- Համագործակցության ռիսկեր
Ոչ վստահելի մատակարարը կամ գործընկերը կարող է վնասել բիզնեսը՝ բեռնափոխադրումներն ուշ իրականավցնելով կամ անորակ ապրանքով։ Ի՞նչ անել. Լոգիստիկ ընկերությունները հաճախ ունեն հաստատված գործընկերների ցանց, որոնց հետ համագործակցելով՝ ներմուծողը կարող է վստահ լինել մատակարարների հուսալիության հարցում։ Ներմուծումը բարդ և բազմափուլ գործընթաց է, սակայն հուսալի լոգիստիկ ընկերության հետ համագործակցելու դեպքում կարելի է էապես նվազեցնել ռիսկերը։ Մեր փորձառու թիմը պատրաստ է աջակցել Ձեր բիզնեսին՝ ներմուծման յուրաքանչյուր փուլում՝ սկսած փաստաթղթավորումից մինչև անվտանգ և արագ առաքում։