Բեռների միջազգային առաքումը ենթադրում է որոշակի ռիսկեր՝ սկսած եղանակային պայմաններից մինչև մարդկային սխալներ։
Հենց այստեղ է, որ բեռների ապահովագրությունն ու դրա միջազգային կարգավորումները դառնում են առանցքային։
Տարբեր միջազգային առաքումների դեպքում գործում են տարբեր միջազգային կոնվենցիաներ, որոնք սահմանում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բեռների ապահովագրության պահանջների հիմքերը։
Ներկայացնում ենք բեռների ապահովագրության ոլորտում ամենահայտնի և կիրառվող միջազգային կոնվենցիաները.
1. Հաագ-Վիսբիի կանոններ (Hague-Visby Rules)
1924թ. (թարմացումը` 1968թ)
Այս կանոնները կարգավորում են ծովային բեռնափոխադրման պայմանագրերը, սահմանում են բեռնափոխադրումների ընկերության պարտականությունները և պատասխանատվության սահմանները` բեռի վնասման կամ կորստի դեպքում։
2. Համբուրգի կանոններ (Hamburg Rules)
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ
Այս կոնվենցիան ավելի բարենպաստ է բեռների տերերի համար՝ համեմատած Հաագ-Վիսբիի կանոնների հետ, քանի որ մեծացնում է բեռնափոխադրումների ընկերության պատասխանատվությունը։
Այն կիրառելի է, եթե կողմերը համաձայնվում են առաջնորդվել այս կոնվենցիայով։
3. Ռոտերդամի կանոններ (Rotterdam Rules)
Սրանք առավել նոր և համապարփակ կանոններ են, որոնք նախատեսված են ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների համար։ Ռոտերդամի կանոնները միավորում են տարբեր միջազգային կանոնակարգերը՝ դարձնելով բեռների առաքումը և բեռների ապահովագրությունը առավել կանխատեսելի։
4. CMR կոնվենցիա (Convention on the Contract for the International Carriage of Goods by Road)
1956թ․
Վերաբերում է ցամաքով միջազգային բեռնափոխադրման ծառայություններին։ Այն սահմանում է բեռնափոխադրումների ընկերության պատասխանատվությունը բեռի վնասման, կորստի կամ ուշացման դեպքում։ CMR-ը նաև կարևոր փաստաթուղթ է բեռների տեղափոխման ապահովագրական ընկերությունների համար՝ փոխհատուցման գործընթացում։
5. Մոնրեալի կոնվենցիա (Montreal Convention)
1999թ.
Այս կոնվենցիան կարգավորում է միջազգային օդային բեռնափոխադրումները և սահմանում է օդային ճանապարհով բեռնափոխադրումների ընկերության պատասխանատվությունը բեռների վնասման, կորստի կամ ուշացման դեպքում։
Այս ամենի հետ մեկտեղ կարևոր նշանակություն ունի TIR Carnet-ը։ Սա միջազգային մաքսային փաստաթուղթ է, որը թույլ է տալիս բեռը անցկացնել մի քանի երկրների սահմաններով՝ առանց դրանցից յուրաքանչյուրում մաքսային ձևակերպման։ Այն արագացնում է բեռների տեղափոխումը և մաքսային ծախսերի առկայության դեպքում դրանք հոգում է համապատասխան մարմինը` ապահովելով բեռների հուսալի տեղափոխումը։
Բեռների ապահովագրության գործընթացը չի կարող լիարժեք լինել առանց վերոնշյալ կոնվենցիաների իմացության և կիրառման։ Դրանք ոչ միայն բեռների ապահովագրության ռիսկերն են սահմանում, այլև հանդիսանում են կողմերի իրավունքների պաշտպանության հուսալի հիմք։ Անկախ այն բանից՝ զբաղվում եք ծովային, օդային կամ ցամաքային բեռնափոխադրմամբ, կարևոր է հասկանալ, թե որ կոնվենցիան է կիրառվում և ինչ պատասխանատվություն է ենթադրում։
Եթե ցանկանում եք ավելին իմանալ, թե ինչպես կարող են այս կոնվենցիաները անդրադառնալ Ձեր բեռների ապահովագրության վրա, ապա մեր մասնագետները պատրաստ են օգնել Ձեզ` մատուցելով որակյալ բեռնափոխադրման ծառայություններ` այդ թվում մասնագիտական խորհրդատվություն, բեռների արագ տեղափոխում, օպտիմալացված ճանապարհների ընտրություն և իհարկե` բեռների գրագետ միջազգային առաքում։