Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ոչ բոլոր բեռներն են ունենում ստանդարտ չափեր ու պարամետրեր։
Հաճախ բիզնեսները և անհատները կանգնում են խնդրի առաջ՝ երբ անհրաժեշտ է տեղափոխել ոչ ստանդարտ, ծավալուն, ծանր կամ փխրուն բեռներ։ Սա արդեն դասական բեռնափոխադրումների սահմաններից դուրս է գալիս և պահանջում է մասնագիտացված մոտեցում։
Ի՞նչ է «ոչ ստանդարտ բեռը»
Ոչ ստանդարտ բեռներ են՝
• Շատ մեծ կամ ծանր տեխնիկան (շինտեխնիկա, էքսկավատորներ, գործարանային սարքավորումներ և այլն)
• Նուրբ և արժեքավոր արվեստի գործեր
• Շինարարական նյութեր, հումք, մետաղական կոնստրուկցիաների մասեր
• Պայթյունավտանգ նյութեր, հումքեր և այլն
• Ակցիզային բեռներ, ավտոմոբիլային յուղեր, ալկոհոլ, ծխախոտ և այլն
• Սննդային ապրանքատեսականի` ֆիտոսանիտարական, վետերինար, սերտիֆիկատներով
Այսպիսի բեռների համար կարևոր է բեռնափոխադրման ծառայությունների փորձառու ընտրությունը՝ բեռնափոխադրման պրոցեսը ճիշտ կազմակերպելու համար։
Օրինակ՝ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնելու ժամանակ մենք կիրառում ենք և՛ օդային բեռնափոխադրումներ, և՛ ցամաքային բեռնափոխադրումներ, և՛ ծովային բեռնափոխադրումներ՝ կախված բեռի տեսակից։
Այսպիսի բեռների տեղափոխման ժամանակ կարևոր է հաշվի առնել մի քանի առանցքային գործոն՝ չափերն ու քաշը, բեռի տեսակը, բեռնման և բեռնաթափման պայմանները, ինչպես նաև երկրի ներսում և միջազգային մակարդակով կիրառվող օրենսդրությունը։
Միջազգային առաքման հիմնական մարտահրավերները
- Մաքսային ձևակերպումներ
Ոչ ստանդարտ բեռները հաճախ ունեն հատուկ դասակարգում, որը ենթադրում է լրացուցիչ փաստաթղթավորում։ Անփորձ մոտեցումը կարող է սահմանի վրա հանգեցնել ձգձգումների կամ անգամ մերժումների։
Բեռների մաքսազերծում իրականացվում է մեր մասնագետների կողմից՝ ըստ յուրաքանչյուր երկրի իրավական դաշտի։ - Տրանսպորտային միջոցների ընտրություն
Բեռի առանձնահատկությունից կախված՝ կիրառվում են տարբեր տիպի բեռնատարներ, նավեր կամ օդանավեր՝ երբեմն հատուկ մոդիֆիկացված տարբերակներով։
Միջազգային բեռնափոխադրումների ժամանակ խիստ կարևոր է համագործակցել վստահելի բեռնափոխադրող կազմակերպությունների հետ, որոնց շարքում իր առաջնային դիրքերն է զբաղեցնում CLEVER-ը։ - Անվտանգություն և ապահովագրություն
Նման բեռների տեղափոխումը ռիսկեր է պարունակում, ուստի անհրաժեշտ է ապահովագրել բեռը և ապահովել մասնագիտական հսկողություն ամբողջ երթուղու ընթացքում։
Բեռների ապահովագրություն իրականացվում է ամբողջ երթուղու կտրվածքով։ - Ճանապարհային և ներմուծման սահմանափակումներ
Որոշ երկրներում կան սահմանափակումներ՝ կապված չափսերի, քաշի կամ բեռի բնույթի հետ։ Նախապես ճիշտ պլանավորումը բացառում է խնդիրների առաջացումը։
Տրանսպորտային բեռնափոխադրումներ կատարելուց առաջ մենք հաշվարկում ենք երթուղին՝ բացառելով ռիսկերն ու ժամանակային կորուստները։
Ինչպես է CLT֊ն լուծում ոչ ստանդարտ բեռների առաքման խնդիրները
Մեր թիմն ունի լայն փորձառություն ոչ ստանդարտ բեռների միջազգային տեղափոխման ոլորտում։
Մենք առաջարկում ենք՝
• Անհատական պլանավորում՝ բեռի առանձնահատկություններից ելնելով
• Տրանսպորտային միջոցների տրամադրում՝ ըստ չափսերի և պահանջների
• Անվտանգության մոնիթորինգ և մաքսային ուղեկցում (օրինակ ալկոհոլային, ակցիզային բեռների դեպքում)
Մեր լոգիստիկ ծառայությունները ներառում են նաև բեռների հետևման ծառայություն՝ թույլ տալով վերահսկել բեռի ընթացքը։
Վստահե՛ք փորձառու գործընկերոջը
Եթե Ձեզ անհրաժեշտ է տեղափոխել ոչ սովորական բեռ՝ անկախ բարդությունից կամ հեռավորությունից, Clever-ը պատրաստ է դառնալ Ձեր հուսալի լոգիստիկ գործընկերը։
Կապվեք մեզ հետ այսօր, և մենք, գնահատելով բեռի առանձնահատկությունները, կառաջարկենք լավագույն լուծումը։
Մենք իրականացնում ենք ինչպես հավաքական բեռնափոխադրում, այնպես էլ ամբողջական բեռնափոխադրում և անհատական առաքումներ։
Clever-ի լոգիստիկ ծառայություններն ընդգրկում են նաև բեռների փաթեթավորում և միջազգային առաքում ցանկացած ուղղությամբ։