Բեռների տեղափոխման ժամանակ աննշան սխալների բացառումը և բեռների առաքման մանրակրկիտ պլանավորումը ստեղծում են գերազանց սպասարկում։
Լոգիստիկ ընկերության վերաբերյալ առաջինը պատկերացումը բեռներ փոխադրում իրականացնող բեռնատարներն են, պահեստներն ու արագ առաքումը։ Բայց իրականում արդյունավետ լոգիստիկան շատ ավելին է, քան ֆիզիկական շարժը։ Այն մի ամբողջական համակարգ է, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարող է լինել հաջողության կամ ձախողման առանցքը։
Անտեսված, բայց կարևոր․․․
Մատակարարման շղթայի որոշ հատվածներ հաճախ մնում են ստվերում.
- Բեռնափոխադրումների օպտիմալացման ալգորիթմը
- Պահեստավորման արդյունավետ դասավորությունը
- Բեռների Փաթեթավորման մեթոդը
- Բեռների տեղափոխման շղթայի ուղիների ընտրությունը
- Տոների առկայության դեպքում` նախապես պլանավորած լուծումները
- Բեռների փոխադրումների ժամանակացույցի ճշգրտությունը
- Մշակութային և պետական առանձնահատկությունները հաշվի առնելը
- Եվ այլն․․․
Եթե այս մանրամասները գրագետ չպլանավորվեն, կարող են առաջանալ ձգձգումներ, ավելորդ ծախսեր և հաճախորդի դժգոհություն։
Աննշան սխալների գինը
Երկու օր ուշացած առաքում, սխալ չափաբաժինով ապրանք կամ շփոթմունք փաստաթղթերում… այս ամենը հաճախ կարող է թվալ աննշան, բայց հաճախորդի փորձի վրա ունենում է խորը ազդեցություն։ Դրանց բացառումը պահանջում է կանխատեսելիություն, ավտոմատացում և գործընթացների շարունակական վերահսկում։
Մանրակրկիտ պլանավորում՝ գերազանց սպասարկման հիմք
Լավագույն լոգիստիկ ընկերություններն առանձնանում են ոչ միայն արագությամբ, այլ նաև ճշգրտությամբ։ Մանրակրկիտ պլանավորումը թույլ է տալիս կանխատեսել ռիսկերը, գնահատել բեռների առաքման հոսքը, ընտրել ամենաարդյունավետ ուղիներն ու ապահովել արագ առաքում՝ անկախ բարդություններից։ Սա է այն բանալին, որը վերածում է լոգիստիկ ծառայությունների մատուցումը ոչ թե պարզապես գործառույթի, այլև մրցակցային առավելության։ Այսօր, երբ շուկաներն աշխատում են շեշտադրելով արագությունը, հաճախորդի սպասումները՝ բարձր են, իսկ մրցակցությունը՝ կոշտ, լոգիստիկան պետք է ոչ միայն բեռների փոխադրման խնդիր լուծի, այլ նաև ստեղծի արժեք` հիմնված վստահության վրա։ Այդ արժեքը սկսվում է մանրուքներից, որոնց նկատմամբ ուշադրությունը հենց այն գաղտնիքն է, որը դարձնում է սպասարկումը գերազանց։ Ահա այս սկզբունքով է առաջնորդվում CLT-ն` իր առաքելությունը կատարելով ամենաբարձր մակարդակով։