Մարդկային գործոնով պայմանավորված սխալներ, որոնք կարող են ազդել լոգիստիկ ծառայությունների արդյունքների վրա

Լոգիստիկան՝ լինելով բարդ ու բազմաշերտ գործընթաց, հիմնված է ոչ միայն տեխնոլոգիաների վրա, այլև՝ մարդկային աշխատանքի։
Այդ իսկ պատճառով, մարդկային գործոնով պայմանավորված սխալները երբեմն կարող են լրջորեն ազդել ամբողջ մատակարարման շղթայի արդյունավետության վրա։
Անկախ նրանից՝ խոսքը միջազգային բեռնափոխադրումների, թե բեռների ապահովագրության մասին է, մարդկային սխալները կարող են ազդել ամբողջ գործընթացի վրա։
Լոգիստիկ ծառայություններ տրամադրող ընկերությունները պարտավոր են մշակել մեխանիզմներ, որոնք կանխում են նման խնդիրները՝ հատկապես երբ խոսքը գնում է մուլտիմոդալ բեռնափոխադրումների մասին։

Ստորև ներկայացնում ենք այն հիմնական խնդիրները, որոնք հաճախ առաջանում են մարդկային սխալների պատճառով և կարող են խանգարել գործընթացների սահուն իրականացմանը։

  1. Թերի կամ սխալ տեղեկատվության մուտքագրում

Ապրանքների քանակի, հասցեների, փաթեթավորման չափերի և բազմաթիվ այծ տվյալների սխալ մուտքագրումը կարող է հանգեցնել բեռների ուշացումների, սխալ առաքման կամ ավելորդ ծախսերի։ Տվյալների սխալ կառավարումը հաճախ մարդկային անուշադրության հետևանք է։
Միջազգային առաքման ժամանակ սխալ հասցեների նշումը կարող է հանգեցնել ոչ միայն ժամանակային կորուստների, այլ նաև բեռների մաքսազերծման ձգձգումների։
Օդային բեռնափոխադրում իրականացնելիս, օրինակ, ճշգրիտ քաշի ու չափսերի մուտքագրումը կարող է ունենալ վճռական նշանակություն։

  1. Պլանավորման բացթողումներ

Ոչ մանրակրկիտ պլանավորումը՝ հատկապես սեզոնային բեռնափոխադրումների ժամանակ, կարող է բերել գերծանրաբեռնվածության, պահեստավորման խնդիրների կամ ուշացումների։
Երբեմն պլանավորող մասնագետները հաշվի չեն առնում եղանակային պայմանները, տրանսպորտային հնարավորությունները կամ հաճախորդների պահանջները։
Պլանավորման ճիշտ ռազմավարությունը հատկապես կարևոր է Չինաստանից Հայաստան բեռնափոխադրում կազմակերպելիս, երբ կարող են լինել սեզոնային խցանումներ և մաքսային լարվածություն։
Բեռնափոխադրող ընկերությունները պետք է մշտապես հենվեն ավտոմատացված լոգիստիկ մոդելների վրա՝ բացառելու նման բացթողումները։

  1. Կտրվող կոմունիկացիա թիմում

Լոգիստիկ շղթայի հաջողությունը մեծապես կախված է թիմային աշխատանքի և տեղեկությունների հստակ փոխանցման վրա։
Երբ տեղեկատվությունը ճիշտ ժամանակին չի փոխանցվում վարորդին, պահեստի աշխատակցին կամ հաճախորդին, դա կարող է բերել շփոթության և ձախողված առաքումների։
Բեռների հետևման ծառայություն և հաղորդակցման ավտոմատացված հարթակների կիրառումը այսօր կարևոր նախապայման է ցանկացած լոգիստիկ ընկերության համար։
Միջազգային բեռնափոխադրող կազմակերպությունները, ինչպիսին է Clever-ը, կիրառում են համալիր թվային հարթակներ՝ ներքին հաղորդակցությունն օպտիմալացնելու համար։

  1. Փաստաթղթերի ոչ պատշաճ մշակում

Սխալ լրացված մաքսային փաստաթղթեր կամ պայմանագրերը կարող են դառնալ իրավական խնդիրների և լուրջ ուշացումների պատճառ։
Մարդիկ հաճախ շտապում են կամ չեն ստուգում փաստաթղթերի ճշգրտությունը։
Բեռների մաքսազերծում կազմակերպելիս ամեն մի սխալ կարող է հանգեցնել բեռի կալանման կամ խոշոր տուգանքների։
Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս փաստաթղթերի մշակումն արժե վստահել փորձառու լոգիստիկ կազմակերպություններին, ինչպիսին է CLT-ն։

  1. Անբավարար ուսուցում և փորձի պակաս

Լոգիստիկ համակարգերում աշխատող նոր անձնակազմը, որը չի անցել համապատասխան վերապատրաստում, կարող է սխալ որոշումներ կայացնել։
Սա հատկապես կարևոր է, երբ խոսքը գնում է արագ արձագանք պահանջող իրավիճակների մասին։
Բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է անընդհատ վերապատրաստեն աշխատակիցներին՝ թե՛ տեխնիկական գիտելիքների, թե՛ միջազգային առաքման պահանջների շուրջ։
Օրինակ՝ բեռների փաթեթավորում կամ բեռների ապահովագրություն իրականացնելու համար անհրաժեշտ են ոչ միայն փորձ, այլև համապատասխան հավաստագրումներ։

Ինչպես է CLT֊ն նվազեցնում մարդկային սխալների ռիսկը լոգիստիկայում

  • Կիրառում է ավտոմատացված համակարգեր՝ տվյալների ճշգրիտ մուտքագրման և հետևողական վերահսկման համար
    • Անձնակազմի համար ապահովում է շարունակական ուսուցում և վերապատրաստում
    • Հաստատել է ստուգման և վերահսկման խիստ մեխանիզմներ
    • Խթանում է բաց և հստակ հաղորդակցություն բոլոր ստորաբաժանումների միջև
    Այս մոտեցումներն արդեն հաջողությամբ կիրառվում են ինչպես ավանդական, այնպես էլ մուլտիմոդալ բեռնափոխադրումների շրջանակում։
    Հավաքական բեռնափոխադրում կազմակերպելիս CLT-ն ապահովում է բոլոր մանրամասների ճշգրիտ հսկողություն՝ նվազեցնելով մարդկային միջամտության ազդեցությունը։

Տարածել: