Լոգիստիկան միայն բեռների շարժ չէ։ Դա նաև մարդկանց, սպասելիքների, արժեքների և փոխըմբռնման շարժ է։ Երբ գործում ես գլոբալ, բազմամշակութային կամ տեղական նուրբ շուկաներում, քո ծառայությունը հաջող կլինի միայն այն ժամանակ, երբ կարողանաս խոսել հաճախորդի լեզվով։ Իսկ այդ «լեզուն» միշտ չէ, որ բառերով է արտահայտվում։ Դա վերաբերմունք է, մշակույթ է, մարդկային սրտացավություն․․․
Մշակութային ըմբռնումը՝ որպես մրցակցային առավելություն
Տարածաշրջաններ կան, որտեղ «ժամանակին առաքում» նշանակում է՝ ուղիղ ժամին լինել դռան մոտ։ Իսկ կան շուկաներ, որտեղ կարևոր է՝ նախապես զանգել, համաձայնեցնել և հարգել հաճախորդի ժամանակը։ Եթե լոգիստիկ ծառայությունը անտեսում է տեղական մշակութային նրբությունները, ապա մեծ հավանականությամբ ստեղծում է դժգոհություններ և վստահության կորստի ռիսկ։
Բազմամշակութային ըմբռնումն ազդում է ամեն ինչի վրա՝
- Բողոքների հետ աշխատելու ոճ,
- Փաթեթավորման ձևաչափեր ու ակնկալիքներ,
- Կոմունիկացիայի տոնայնություն ու հարգալից խոսք,
- Առաքման պահի վարք և դիմելաձևեր։
Հայ հաճախորդի առանձնահատկությունը
Հայ հաճախորդի հետ աշխատանքը պահանջում է ոչ միայն պրոֆեսիոնալ մոտեցում, այլև՝ սրտացավություն, հստակություն ու մարդկային ջերմություն։ Երբ հայ հաճախորդը ասում է՝ «հասկացանք իրար», խոսքը միայն իմաստային ըմբռնման մասին չէ։ Դա նշանակում է՝
- Լսեցին,
- Զգացին իրավիճակը,
- Գործեցին՝ ոչ միայն ըստ կարգի, այլ ըստ տրամադրության։
Մեզ՝ հայերիս համար կարևոր է, թե՝
- Ինչ լեզվով է մեզ հետ խոսվում,
- Ինչ վերաբերմունք է դրսևորվում,
- Ինչքանով է անկեղծ ժպիտը և խոսքը․․․
Եվ հենց այստեղ է, որ պարզ տեխնիկական բեռնափոխադրումը դառնում է վստահության ու հոգատարության փորձառություն։
Ինչու ընտրել հայկական լոգիստիկ ծառայություն
Սա է պատճառը, թե ինչու է կարևոր դիմել միջնորդ չհանդիսացող հայկական լոգիստիկ ընկերության՝ ի դեմս CLT-ի։ Ոչ ոք այնքան լավ չի ճանաչում մեր ժողովրդի բնավորությունը, սպասելիքներն ու նուրբ կողմերը, որքան նա, ով նույն մշակույթում է ապրում ու գործում։
- Մենք գիտենք՝ երբ զանգել, երբ գրել։
- Գիտենք՝ երբ ուղղակի ժպտալ, և երբ մի քանի բառ ավել ասել՝ վստահություն կառուցելու համար։
- Գիտենք՝ որ հաճախորդի համար առաքումը սկսվում է ոչ թե պահեստից, այլ՝ հարաբերությունից։
Հայաստանյան իրականության մեջ այդ զգացողության իրական կրողն է Clever Logistics ընկերությունը։
CLT-ն ոչ միայն կազմակերպում է արդյունավետ և ժամանակին իրականացվող առաքում դեպի Հայաստան, այլև տալիս է մի շարք հարցականների պատասխաններ՝ խոսելով հաճախորդի լեզվով։ Այդ լեզուն՝ վստահություն է, հարգանք է և մշակույթի խոր ըմբռնում։ CLT-ն գիտի՝ բեռը պետք է տեղ հասնի ճիշտ ժամանակին, բայց բացի այդ, մարդը պետք է զգա՝ հասկացված ու կարևորված։
Մեր երկար տարիների փորձը թույլ է տալիս
- ճշգրտորեն հասկանալ հայ հասարակության բնորոշ գծերը և հիմնական կարիքները,
- առաջարկել բազմազան ու ճկուն լուծումներ,
- բավարարել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պահանջները։
Այսինքն՝ մեզ մոտ չկա մեկ ձև բոլորի համար։ Մենք ունենք լուծումներ բոլորի՝
- Փոքր, միջին և մեծ բիզնեսներ,
- անհատ ձեռնարկատերեր,
- խոշոր ապրանքապահեստներ,
- միջազգային գործընկերություններ
Եվ բոլոր լուծումները՝ մշակված են տեղային մտածողությունը և հիմնական պահանջները հաշվի առնելով։
CLT-ն պարզապես լոգիստիկ ծառայություն չէ։ Այն գրագետ և հասկացող գործընկեր է, որը գիտի՝ հաջողված առաքումը սկսվում է ոչ թե պահեստից, այլ ԲԱՐևից։