Վերջին տասնամյակներում կլիմայական փոփոխությունները գնալով ավելի նկատելի են դառնում, և դրանց ազդեցությունը զգացվում է գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև բեռնափոխադրման ոլորտում։ Թեև բեռնափոխադրող կազմակերպությունները մշտապես փորձում են հարմարվել նոր իրողություններին, կլիմայական փոփոխությունները լուրջ
մարտահրավերներ են ստեղծում բեռների տեղափոխման արդյունավետության և անվտանգության տեսանկյունից։
Օրինակ՝ նավով բեռնափոխադրումը համարվում է տնտեսապես ամենախնայող տարբերակներից մեկը, սակայն ծովերում և օվկիանոսներում փոթորիկների աճող քանակը, ջրային ուղիների մակարդակի փոփոխությունները և սառցաբեկորների ակտիվությունը հաճախ խաթարում են միջազգային առաքումների ընթացքը։ Նման իրավիճակներում բեռնափոխադրող ընկերությունները ստիպվածեն լինում փոխել ուղղությունները, ինչը կարող է ավելացնել թե՛ բեռների առաքման ժամանակը, թե՛ ծախսերը։
Ինքնաթիռով բեռնափոխադրումը, որը սովորաբար օգտագործվում է արագ առաքման ծառայություն ապահովելու համար, նույնպես կախված է եղանակային
պայմաններից։ Խիստ տաք կամ սառը եղանակը կարող է խաթարել թռիչքները, հետաձգել բեռների տեղափոխումը և ավելացնել ռիսկերը։ Այս պայմաններում հատկապես կարևոր է բեռների ապահովագրությունը՝ եղանակային պայմանների պատճառով ֆինանսական կորուստների չբախվելու համար։
Բեռնափոխադրումներ իրականացնող լոգիստիկ ընկերությունները կանգնած են նաև ճանապարհային փոփոխությունների հետևանքների առջև։ Սելավները, հրդեհները կամ սառույցը կարող են փակել մայրուղիները, խաթարել բեռնափոխադրումը Եվրոպայից կամ բեռների տեղափոխումըՉինաստանից։ Նման դեպքերում շատ կարևոր են բեռների հետևման ծառայությունները, որոնք թույլ են տալիս հաճախորդներին իրական ժամանակում հետևել ծանրոցների տեղաշարժին։
Բեռնափոխադրումների ընկերությունը, որն իրականացնում է ինչպես բեռնափոխադրում Դուբայից, այնպես էլ Իսպանիա Հայաստան բեռնափոխադրման ծառայություններ, պետք է ունենա ճկուն և բազմաֆորմատ մոտեցում՝բեռների փոխադրման ժամանակ հաշվի առնելով կլիմայական ռիսկերն ու հնարավոր փոփոխությունները։
Կլիմայական փոփոխությունները նաև ավելի մեծ կարևորություն են տալիս բեռների փաթեթավորման և բեռների մաքսազերծման գործընթացներին։ Օրինակ՝ խոնավ միջավայրում տեղափոխվող ապրանքների համար անհրաժեշտ է հատուկ փաթեթավորում՝ պաշտպանելու համար ներթափանցող խոնավությունից։ Իսկ եթե տեղի են ունենում եղանակային հանկարծակի փոփոխություններ՝ արագ մաքսազերծումն օգնում է խուսափել ապրանքների վնասումից։
Այս ամենը վկայում է, որ բեռների հետևումը, ծանրոցի հետևումը և պրոֆեսիոնալ միջազգային բեռնափոխադրող կազմակերպություններ ընտրելու կարևորությունը շատ ավելի խորքային է։ Ժամանակակից լոգիստիկ ընկերությունը պետք է կարողանա առաջարկել միջազգային առաքում, արագ առաքում և ամբողջական աջակցություն՝ սկսած բեռների տեղափոխման ծառայությունից մինչև առաքման վերջնափուլը։ Այս առաքելության իդեալական կրողն է Clever-ը, որն ունի բոլոր գրագետ լուծումներ՝ Ձեր բեռների ապահով և անվնաս առաքման համար։