Բեռների տեղափոխումը և Force Majeure-ը

Ինչպե՞ս պաշտպանել բիզնեսը անկանխատեսելի իրավիճակներից

Միջազգային բեռնափոխադրող կազմակերպություններն այսօր միջազգային առևտրի կարևորագույն օղակներից են, սակայն ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ նույնպես կան անկանխատեսելի իրավիճակներ։ Պատերազմներ, տարերային աղետներ, խնդիրներ նավահանգիստներում կամ սահմաններին՝ այս ամենը ներառվում է Force Majeure (անվերահսկելի ուժի) սահմանման մեջ։

Ի՞նչ է Force Majeure-ը բեռների փոխադրման պրոցեսում

Force Majeure-ը (ֆորս մաժոր) իրավական հասկացություն է, որը նշում է այնպիսի իրադարձություններ, որոնք հնարավոր չէ կանխատեսել կամ կանխել, և որոնք անմիջական ազդեցություն են ունենում պայմանագրային պարտավորությունների կատարման վրա։ Լոգիստիկ ոլորտում դրանք կարող են խաթարել բեռների առաքումը՝ պատճառելով ուշացումներ, վնաս կամ լրացուցիչ ծախսեր։

Ո՞ր դեպքերն են համարվում Force Majeure

  • Պատերազմ, քաղաքական անկայունություն կամ սահմանային փակումներ
  • Տարերային աղետներ՝ երկրաշարժ, փոթորիկ, հեղեղ
  • Համաճարակներ կամ գլոբալ առողջապահական ճգնաժամեր
  • Զինվորական զորավարժություններ կամ արտակարգ դրություն
  • Բեռնափոխադրումների զանգվածային դադարներ՝ նավահանգիստների կամ ավիաընկերությունների գործադուլներ

Ի՞նչ ռիսկեր են առաջանում բեռների տեղափոխման ժամանակ` Ֆորսմաժորի դեպքում

Force Majeure իրավիճակները կարող են հանգեցնել.

  • Բեռների առաքման ուշացում
  • Պայմանագրերի խախտում կամ բեռների առաքման չկատարում
  • Բեռների փոխադրման արժեքի աճ
  • Ուղարկվող բեռի վնասում կամ կորուստ

Ինչպե՞ս կարող է օգնել CLT-ն` որպես լոգիստիկ ընկերություն․

  • Վճռական պայմանագրային դրույթներ

Մենք օգնում ենք մշակել պայմանագրեր, որոնք ներառում են Force Majeure-ի հստակ սահմանումներ և համապատասխան քայլերի հաջորդականություն։

  • Ճկուն մատակարարման շղթա

Ճիշտ պլանավորումը և բեռների տեղափոխման  այլընտրանքային ուղիների առկայությունն օգնում են խուսափել երկարաժամկետ խափանումներից։

  • Բեռների ապահովագրություն և ռիսկի կառավարում

Բեռների ապահովագրությունը Force Majeure դեպքերում կարող է փոխհատուցել որոշ կորուստներ։

  • Օպերատիվ արձագանքման համակարգ

Մեր թիմը հետևում է գլոբալ զարգացումներին՝ ժամանակին առաջարկելով լուծումներ և կամ ադապտացում՝ հիմնված իրավիճակի վրա։

Force Majeure-ը անկանխատեսելի է, սակայն դրա հետևանքները հնարավոր է կառավարել։ Հուսալի լոգիստիկ ընկերությունը ոչ միայն բեռների տեղափոխում է իրականացնում, այլ նաև պաշտպանում է Ձեր բիզնեսը անսպասելի ռիսկերից։ Կապվեք մեզ հետ՝ տեղեկանալու, թե ինչպես կարող ենք Ձեր բեռնափոխադրումները դարձնել առավել պաշտպանված և վերահսկելի՝ նույնիսկ ամենաբարդ պայմաններում։

Տարածել: