Բեռների ճիշտ փաթեթավորումը՝ որպես տարածության օպտիմալացման եղանակ

Լոգիստիկայում յուրաքանչյուր սանտիմետրն արժեք ունի, հատկապես եթե կատարվում է հավաքական բեռնափոխադրում։ Անկախ նրանից՝ խոսքը բեռնարկղի, պահեստի, բեռնատարի, թե կոնտեյների մասին է` բեռների փաթեթավորումը կարող է էապես բարձրացնել տարածքի օգտագործման արդյունավետությունը թե’ միջազգային բեռնափոխադրող կազմակերպությունների համար, թե’ պատվիրատուի։

Ինչու՞ է դա կարևոր

• Բեռների փոխադրումը` ավելի քիչ ծախսերով

Բեռների ավելի կոմպակտ փաթեթավորումը նշանակում է՝ ավելի շատ ապրանք՝ նույն տարածքում։ Սա նպաստում է բեռների տեղափոխումը ավելի քիչ ծախսերով իրականացնելուն։

• Բեռների ապահով առաքում

Բեռների ապահովագրությունը և արագ առաքումը բավարար չէ, կարևոր է նաև բեռների առաքման բուն պրոցեսի ժամանակ անվտանգությունը՝ ցնցումներից, ճնշումներից և վնասվելուց։

• Արագ բեռնաթափում ու դասավորում

Երբ ապրանքները ճիշտ են փաթեթավորված՝ հեշտ է դրանց նույնականացումը և տեղաբաշխումը պահեստում։

Բեռների ճիշտ փաթեթավորում և գրագետ դասավորություն ապահովելու հարցում շատ կարևոր է բեռի տեսակը, օրինակ`

Փխրուն (fragile) բեռները պետք է հատուկ զգուշությամբ փաթեթավորվեն՝ բեռնափոխադրումների ընթացքում բեռնափոխադրող ընկերությունների կողմից նրանց անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես նաև պետք է կիրառվեն հատուկ նշումներ, որպեսզի բեռների տեղափոխումը պատշաճ կերպով իրականացվի՝ նվազեցնելով վնասման ռիսկը:

Բեռնման տեսակետից տարբերում ենք նաև իրար վրա դրվող (stackable) և իրար վրա չդրվող (non-stackable) բեռներ։

Stackable բեռների փաթեթավորումը ավելի ճկուն է՝ դրանք հեշտությամբ կարելի է դնել իրար վրա, առանց վնասելու ապրանքը:

Իսկ այն բեռների դեպքում, որոնք չի կարելի իրար վրա դնել (non-stackable), կարող են որոշակի սահմանափակումներ առաջ գալ` տարածության օգտագործման տեսանկյունից: Այսպիսի բեռների փաթեթավորումը պահանջում է առանձնահատուկ մոտեցումներ, որպեսզի խուսափեն վնասներից, օրինակ՝ կիրառել հատուկ վահանակներ, որոնք կպաշտպանեն դրանք այլ բեռներից:

Ինչպե՞ս օպտիմալացնել բեռնափոխադրումները` բեռների փաթեթավորումը ճիշտ իրականացնելով

• Համապատասխան չափի տուփերի կիրառումը թույլ կտա խուսափել «դատարկ» տարածքներից։

• Ամուր, բայց թեթև նյութեր՝ առավել արդյունավետ բեռների կշռի կառավարման համար։

• Ապրանքների դասավորությունն ըստ չափի և քաշի. ծանրերը՝ ներքևում, թեթևները՝ վերևում։

• Բեռների մոդուլային փաթեթավորման շնորհիվ հնարավոր է հեշտությամբ տեղավորել բեռները մեկմեկու վրա։

• Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում. ավտոմատ ծրագրերը տարածության մոդելավորման հարցում ապահովում են ինչպես ժամանակի խնայողություն, այնպես էլ ամենաօպտիմալ լուծումների առաջադրում

Բեռների ճիշտ փաթեթավորումն արդեն վաղուց միայն էսթետիկ հարց չէ։ Այն ուղիղ կերպով կապված է արդյունավետության, խնայողության և հաճախորդի գոհունակության հետ։

Հետևեք բեռների փաթեթավորման պրոֆեսիոնալ մոտեցումներին՝ տարածքը դարձնելով ձեր ամենակարևոր ռեսուրսներից մեկը։

Տարածել: