Ինչպե՞ս խուսափել բեռնափոխադրման խնդիրներից

Միջազգային բեռնափոխադրումները հաճախ կարող են իրական գլխացավանք դառնալ ներմուծող ընկերությունների համար։

Մենք սկրիպտավորել ենք այն հիմնական կետերը, որոնց ուշադրություն դարձնելու դեպքում կխուսափեք հնարավոր խնդիրներից.

1. Խորհրդակցել փորձառու մասնագետի հետ` նախքան պրոցեսի կազմակերպումը։

Մեր ընկերության բանիմաց լոգիստները սիրով կտրամադրեն խորհրդատվություն, ինչպես նաև կուղղորդեն մաքսիմալ գրագետ և օպտիմալ տարբերակով կազմակերպել Ձեր բեռների տեղափոխումը։

Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով (հղում դեպի կայքի` կապ մեզ հետ բաժինը)

2. Անհրաժեշտ է առանձնահատուկ ուղադրություն դարձնել բեռի առաքման պայմաններին, որոնք որոշիչ դերակատարում ունեն և’ բեռնափոխադրման արագության, և’ անվտանգության, և’ նախատեսվող ծախսերի չափի տեսանկյունից։

Առաքման պայմանների միջազգային ստանդարտներին կարող եք ծանոթանալ այստեղ (հղում դեպի կայքի առաքման պայմանների բաժինը)

3. Խուսափեք միջնորդ ընկերությունների ծառայություններից օգտվելուց, քանի որ այդ դեպքում կա ռիսկ` որ կտուժի Ձեզ մատուցվող ծառայության որակը, կխախտվեն ժամկետները և բազմաթիվ այլ ընթացիկ խնդիրներ կարող են ի հայտ գալ։ Իսկ անմիջական ծառայություն մատուցող ընկերության հետ աշխատելու դեպքում նախապես հնարավոր է տեղեկանալ ամեն մի դետալի մասին և կանխել հնարավոր խնդիրները։

4. Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել փաթեթավորման և բեռնման գործընթացի կազմակերպմանը, քանի որ բեռը երկար ճանապարհ է անցնելու և այս հիմնական պահանջը հավուր պատշաճի չիրականացնելու դեպքում` կարող է տուժել ամբողջ պրոցեսը։

5. Խորհուրդ ենք տալիս բեռնափոխադրում իրականացնելիս առաջնորդվել միջազգային ստանդարտներով, որը թույլ կտա նախապես գնահատել բոլոր հնարավոր սցենարները և ռիսկերը։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ նաև ընթացիկ օրինական փոփոխությունների, սանկցիաների, օրինական սահմանափակումների և ֆորսմաժոր իրավիճակների հավանականությունը` ցանկացած տեղ և ցանկացած պահի։

Մեր ընկերությունն առաջնորդվում է միջազգային ստանդարտներով, կոնվենցաներով և պատրաստ է տրամադրել խորհրդատվություն և մանրամասն ինֆորմացիաայս թեմայի վերաբերյալ։

6. Բացի սոցցանցերում առկա վարկանիշից և մարքեթինգային գործիքների շնորհիվ ձեռքբերված համբավից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև բեռնափոխադրող ընկերության անցած ճանապարհին և փորձառությանը, որն իր հերթին` և վստահության մթնոլորտ կստեղծի Ձեզ համար, և իրականում` առավել պրոֆեսիոնալ մոտեցում կստանաք Ձեր բեռների փոխադրման համար։

7. Բացի ցածր գնից` պետք է կարևորել նաև (և հատկապես) սպասարկման որակը, ժամկետները, երաշխիքները, որը թույլ կտա խուսափել ավելորդ խնդիրներից և ռեսուրսների կորստից։

Տարածել: