Միջազգային բեռնափոխադրումների կարևորությունը և պատվիրելու եղանակը

Միջազգային բեռնափոխադրումներ

Քլեվր լոգիստիկս, ընկերությունը կարողացել է արժանի տեղ գրավել հայաստանյան շուկայում։ Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն տեսականի բարձրակարգ մասնագիտական ​​մակարդակով: Մենք մասնագիտացած ենք հավաքական և ամբողջական բեռների բեռնափոխադրման ծառայություններում։ Իրականացնում ենք բեռնափոխադրումներ հետևյալ  եղանակներով՝

Ցամաքային բեռնափոխադրումներ

Ծովային բեռնափոխադրումներ

Օդային բեռնափոխադրումներ

EXPRESS առաքում

Բացի բեռնափոխադրումներից, մենք տրամադրում ենք նաև լոգիստիկ ծառայություններ, պահեստավորման ծառայություններ, ցածր գներով բեռների ապահովագրություն, բեռների ծառայություններ։

Բեռնափոխադրումներ Եվրոպայից

Մասնագիտացած ենք Եվրոպայի ուղղությամբ, ունենք պահեստներ առնվազն 5 Եվրոպական երկրներում ՝ Գերմանիա, Իտալիա, Լեհաստան,

Իսպանիա, Բուլղարիա: Ունենք սեփական Groupage line-երը եվրոպայի տարբեր երկրներից: Մենք առաջարկում ենք շուկայում լավագույն մրցունակ գինը:

Մասնագիտացած ենք նաև վտանգավոր (ADR) , ակցիզային, սննդային , սերտիֆիկացվող և տարատեսակ ոչ ստանդարտ այլ բեռների տեղափոխման մեջ:

Ցամաքային փոխադրումը, լինելով բեռնափոխադրման կայուն և ճկուն եղանակ, հիմնականում հարմար է սպառողական ապրանքների (FMCG), սառնարանային սննդամթերքի, արագ փչացող ապրանքների, դեղագործական և բժշկական ապրանքների, վտանգավոր և ոչ վտանգավոր պինդ նյութերի, հեղուկների, քիմիական նյութերի, ծանր սարքավորումների ,ինչպես նաև մեքենաների, շինանյութերի փոխադրման համար։
Իրականացնում ենք նաև LCL և FCL բեռնափոխադրումներ։

Բեռնափոխադրումներ կոնտեյներով

Մեր ընկերությունն իրականացնում է ծովային փոխադրումներ ցանկացած ուղղությունից։ Մենք հանդիսանում ենք մուլտիմոդալ (ծովային եվ այլ տրանսպորտային միջոցների համադրությամբ բեռնափոխադրման մասնագետ):

Ունենք սեփական հավաքական բեռների grupage line Չինաստանի բոլոր նավահանգիստներից: Մասնագիտացած ենք նաև վտանգավոր (ADR), ակցիզային, սննդային , սերտիֆիկացվող և տարատեսակ ոչ ստանդարտ այլ բեռների տեղափոխման մեջ:

Եթե ​​համեմատենք ցամաքային, օդային և ջրային բեռների տեղափոխման արժեքը, ապա վերջինս զգալիորեն հաղթում է։

Ծովային բեռնափոխադրումները բեռների առաքման համեմատաբար էժան միջոց են: Ժամանակակից աշխարհում ծովային նավերն ունեն տպավորիչ կրողունակություն և հզորություն: Ո՛չ ցամաքային, ո՛չ օդային տրանսպորտը չեն կարող համեմատվել ծովային նավերի հետ՝ ընդարձակությամբ և կրողունակությամբ։ Այդ իսկ պատճառով մեծ ծավալի բեռների համար շարժման և առաքման ծովային ուղին ամենաիդեալական որոշումն է, եթե բեռի առաքման ժամկետների հետ կապված խնդիրներ չկան։

Արագ  և մատչելի  բեռնափոխադրում

Logistic Isometric Design Composition

Ընկերությունը լուրջ մասնագիտացել և ստեղծել է օդային տեղափոխումների համար այլընտրանք հանդիսացող Էքսպրես առաքման տարբերակը աշխարհի ցանկացած կետից. Եվրոպա՝ բոլոր երկրները, Ասիա՝ Չինաստան, Մալայզիա, Հոնկ Կոնգ, Սինգապուր, Կորեա, Հնդկաստան , ինչպես նաև Ամերիկա , Կանադա, Աֆրիկա և մյուս աշխարհամասեր։ Ընկերությունն ունի բազմամյա փորձ տարբեր տրանսպորտային միջոցների համադրման եվ հաճախորդի պահանջներից ու բեռի մանրամասներից ելնելով  արդյունավետ լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

Եթե ունեք բեռ, որը ձեզ շտապ է անհրաժեշտ, և փնտրում եք արագ առաքման տարբերակ, ապա էքսպրես փոխադրումը  իդեալական լուծում կլինի։

Մեր ընկերությունը մշակել է եզակի բանաձև, արագ և վստահելի առաքման համար։ Մենք առաջարկում ենք ծառայության անհամեմատ բարձր որակ։ Երկար տարիների փորձը թույլ է տալիս բռենափոխադրման ռիսկերը հավասարեցնել 0-ի։ Էքսպրես առաքման տարբերակով ձեր բեռը կհասնի առավելագույնը 2-3 շաբաթում։ Ի դեպ էքսպրես առաքման ծառայությունը առաջարկում է օդային բեռնափոխադրումից առավել մատչելի գնառաջարկ։

Էքսպրես առաքման գլխավոր նախապայմաններից է բեռի 100կգ և ավել կշիռը։ Քլեվր լոգիստիկսն առաջարկում է հետևյալ հավելյալ ծառայությունների ցանկը՝

  • Մասնագիտական խորհրդատվության ծառայություն
  • Ապահովագրության աջակցում
  • Աջակցում մաքսազերծման գործընթացին
  • Բեռի հավելյալ փաթեթավորում

Մեր բանիմաց մասնագետները կանցկացնեն մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն՝ կապված ձեր բեռնափոխադրման հետ։  Քլեվր լոգիստիկսն առաջարկում է  նաև աջակցում մաքսազերծման և ապահովագրության գործընթացներին։ Բեռի առաքման անվտանգությունն ապահովելու նպատակով մենք առաջարկում ենք բեռի հավելյալ փաթեթավորման ծառայություն (ըստ անհրաժեշտության նաև թերմո փաթեթավորում ):

Մենք առաջարկում ենք անհատական մոտեցում և բարձրակարգ սպասարկում։ Մենք ճկուն ենք գնագոյացման մեջ և ապահովում ենք արագ հետադարձ կապ։ Յուրաքանչյուր բեռի համար արդյունավետ լոգիստիկական լուծումներից ելնելով՝ մենք առաջարկում ենք մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն։ Շուրջ 13 տարի մեր ընկերությունը մատուցում է լոգիստիկ բարձրակարգ ծառայություններ՝ ընդլայնելով հավատարիմ հաճախորդների ցանկը։

Ինչպես պատվիրել բեռնափոխադրման ծառայություն:

Դեպի Հայաստան կամ հակառակ ուղղությամբ միջազգային տրանսպորտային ծառայություններ պատվիրելու համար դուք կարող եք լրացնել հայտ մեր կաքում, կամ զանգահարել մեզ։ Այնուհետև օգտատերը սահմանում է բեռնափոխադրման ուղղությունը, իսկ մեր բանիմաց մասնագետը ընտրում է ամենաշահավետ տարբերակը և հնարավորինս արագ փոխանցում հաճախորդին։ Ունենալով երաշխիք Քլեվր Լոգիստիկսից դուք կարող եք վստահ լինել ձեր բեռի ամբողջական անվտանգությանը, ապահովելով լավագույն սպասարկումը և, իհարկե, խնայելով ձեր սեփական ժամանակը: Համագործակցելով մեր սպասարկման համակարգի հետ՝ դուք կարող եք վստահ լինել ձեր խնդիրների լուծման որակյալ և արդյունավետ մոտեցմանը։

Տարածել: